Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

ՖԻՖԱ-ն պատժել է «Չելսի»-ին

214
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 14:45
ՖԻՖԱ-ն պատժել է «Չելսի»-ին

ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Լոնդոնի «Չելսի»-ի նկատմամբ՝ անչափահաս ֆուտբոլիստների տրանֆերների հետ կապված ապօրինությունների համար, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Նշվում է, որ ֆուտբոլիստների ձեռքբերման ժամանակ «Չելսի»-ն 29 դեպքում խախտել է տրանսֆերային կանոնները: Այսպիսով ակումբը տրանսֆերային երկու պատուհանների ընթացքում զրկվել է նոր խաղացողներ գրանցելու իրավունքից: Արգելքը չի տարածվում «Չելսի»-ի կանանց և մինի-ֆուտբոլի թիմերի վրա: Լոնդոնյան թիմը չի կարողանա տրանֆերներ իրականացնել մինչև 2020 թվականի հունվարը: Ակումբը նաև տուգանվել է 600,000 շվեյցարական ֆրանկով: