Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայ շախմատիստները մեկնարկեցին «Աէրոֆլոտ օփեն»-ում

211
Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 12:40
Հայ շախմատիստները մեկնարկեցին «Աէրոֆլոտ օփեն»-ում

Երեկ Մոսկվայում մեկնարկեց «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարը: Մրցաշարի գլխավոր A մրցաշարում Հայաստանը ներկայացնող մասնակիցներից հաղթանակ տոնեց միայն Հայկ Մարտիրոսյանը: Տիգրան Լ. Պետրոսյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը պարտվեցին:
B մրցաշարում հաղթանակներ տոնեցին Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը և Հովիկ Հայրապետյանը: Ռաֆայել Վահանյանը, Էլինա Դանիելյանը և Վահե Բաղդասարյանը իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ։
C մրցաշարում, որը մեկնարկում է առավոտյան ժամերին կայացել է երկու տուր, Արթուր Ղարագյոզյանը ընթանում է առաջատարների խմբում: