«Ալաշկերտ»-ը նորեկ ունի
![]() «Ալաշկերտ»-ը հերթական նշանակալի ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Թիմի կազմը համալրել է ռուս հայտնի հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը: Իրադարձություններով հարուստ ակումբային կարիերայի ընթացքում 29-ամյա հարձակվողը հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներում՝ Մոսկվայի «Սպարտակ»-ում, «Անժի»-ում, «Ռուբին»-ում, «Դինամո»-ում, «Ալանիա»-ում, «Օրենբուրգ»-ում, «Ամկար»-ում: Պրահայի «Սպարտա»-ում խաղացած Պրուդնիկովը վերջին ամիսներին պաշտպանում էր Յուրմալայի «Սպարտակ»-ի գույները, որի կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ: Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում (10 խաղ՝ 7 գոլ) Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը նվաճած Պրուդնիկովը ներկայացրել է նաև իր երկրի Մ-19 (9 խաղ՝ 6 գոլ), Մ-21 (18 խաղ՝ 6 գոլ), ազգային երկրորդ (3 խաղ՝ 1 գոլ) և ազգային առաջին հավաքականները: Ալեքսանդր Պրուդնիկովն արդեն միացել է «Ալաշկերտ»-ին և մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
