Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են «Laureus World Sports Awards»-ի հաղթողների անունները

289
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 00:15
Հայտնի են «Laureus World Sports Awards»-ի հաղթողների անունները

Այս գիշեր Մոնակոյում կայացել է «Laureus World Sports Awards» ավանդական հեղինակավոր մրցանակաբաշխությունը։ Հայտնի են մարզական 2018-ի լավագույնները՝ ըստ անվանակարգերի․

«Տարվա լավագույն մարզիկ»՝ Նովակ Ջոկովիչ (թենիս)

«Տարվա լավագույն մարզուհի»՝ Սիմոնա Բայլզ (սպորտային մարմնամարզություն)

«Տարվա լավագույն թիմ»՝ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքական (ֆուտբոլ)

«Տարվա վերադարձ»՝ Թայգեր Վուդս (գոլֆ)

«Տարվա հայտնություն»՝ Նաոմի Օսակա (թենիս)

«Laureus World Action Sportsman»՝ Քլոե Քիմ (սնոուբորդ)

«Սահմանափակ հնարավորություններով տարվա լավագույն մարզիկ»՝ Հենրիետա Ֆարկաշովա (լեռնադահուկային սպորտ)

«Սպորտի ոգեշնչում»՝ Լինդսի Վոն (լեռնադահուկորդուհի)

«Լավագույն սպորտային պահ»՝ չին Սիյա Բոյույը, ով առաջին մարզիկն է, ով անդամահատված վերջույթներով կարողացել է նվաճել Էվերեստը։

«Սպորտը հանուն բարության»՝ Yuwa Footballթիմը՝ Հնդկաստանից

«Բացառիկ կարիերայի համար»՝ Էլիուդ Կիպչոգե (թեթև աթլետիկա)

«Կյանքի ընթացքում սպորտային նվաճումների համար»՝ Արսեն Վենգեր (ֆուտբոլ)