Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հայտնի են բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները

270
Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 23:40
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի գավաթի 2018/19թթ. խաղարկության վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքով 1/4 եզրափակչում միմյանց դեմ կմրցեն՝ «Արցախ»-«Արագած 2», «Արագած» – «Գյումրի», «Արթիկ» – «Էրեբունի» և «Ուրարտու» – ՖԻՄԱ զույգերը: Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի գավաթի հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմի կազմում խաղադաշտում պետք է լինի նվազագույնը 3 հայ խաղացող: