Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մեկնարկում է Աէրոֆլոտ օփեն միջազգային մրցաշարը

264
Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 20:00
Մեկնարկում է Աէրոֆլոտ օփեն միջազգային մրցաշարը

Ռուսաստանի Մոսկվա քաղաքում այսօր մեկնարկում է Աէրոֆլոտ Օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որն անցկացվում է երեք ենթախմբերով: Գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում են Հայաստանի 5 պատվիրակ՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:
B մրցաշարին կմասնակցեն Հայաստանի 6 ներկայացուցիչ՝ հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը և Արթուր Դավթյանը:
C մրցաշարում Հայաստանը կներկայացներ Արթուր Ղարագյոզյանը, Աշոտ Ավետիսյանը, Հարություն Աբգարյանը և Գագիկ Ավետիսյանը: