Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Էմիլիանո Սալան հուղարկավորվել է

233
Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ., 15:25
Էմիլիանո Սալան հուղարկավորվել է

Արգենտինայի Պրոգրեսո քաղաքում տեղի է ունեցել ֆրանսիական «Նանտ»-ից անգլիական «Քարդիֆ» տեղափոխված և ինքնաթիռի կործանման զոհ դարձած արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի հրաժեշտի արարողությունը: 28-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի արարողությունը կազմակերպվել է Պրոգրեսոյի «Սան Մարտին Դե Պրոգրեսո» ակումբի ակադեմիայում, որտեղ Սալան սկսել է ֆուտբոլային կարիերան։

Հիշեցնենք՝ Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Հունվարի 24-ին որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին՝ նշելով, որ փրկության հույս գրեթե չկա։ Ավելի ուշ որոնողական աշխատանքները վերսկսվել են և հայտնաբերվել է ինքնաթիռի կործանման զոհ դարձած հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը։ Այն պաշտոնապես նույնականացվել է՝ մատնահետքերի օգնությամբ։ Մեծ Բրիտանիայի ոստիկանության տեղեկություններով՝ մարմինը նույնականացրել են փետրվարի 7-ին՝ Պորտլենդում։

Էմիլիանո Սալան հուղարկավորվել է