Հայտնի է Կիպրոս մեկնած Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմը
![]() Փետրվարի 15-ից 16-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած հավաքից հետո Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Կիպրոս, որտեղ կանցկացնի մարզական հավաք և ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ-19 հավաքականի հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքի համեմատ մի շարք փոփոխություններ է մտցրել թիմի կազմի մեջ: Կիպրոսյան հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»
Պաշտպաններ Արսեն Եղիազարյան, «Բանանց» Արման Ղազարյան, «Բանանց» Սերգեյ Մկրտչյան, «Բանանց» Պերճ Պողիկյան, «Փյունիկ» Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ» Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ Մ-19» (Գերմանիա) Արթուր Ժան Շահնազարյան, «Նոյգերսդորֆ Մ-19» (Գերմանիա)
Կիսապաշտպաններ Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա» Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան» Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ» Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա) Էմիլ Պետրոսյան, «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Դիրան Բեբեքյան Առանց ակումբ
Հարձակվողներ Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա» Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ Մ-19» (Գերմանիա) Ղազար Դեմերջյան, «Հրադեց Կրալովե» (Չեխիա) Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)
Ավելացնենք, որ Նարեկ Ալավերդյանը կմասնակցի ընկերական խաղերից միայն առաջինին, իսկ Մարտին Գրիգորյանը և Երջանիկ Ղուբասարյանը թիմին կմիանան փետրվարի 19-ին: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
