Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ձյան վոլեյբոլի Եվրոպայի տուրում

318
Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 18:05
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ձյան վոլեյբոլի Եվրոպայի տուրում

Փետրվարի 15-ից 17-ը Վրաստանի Բակուրիանի քաղաքում անցկացվում է ձյան վոլեյբոլի Եվրոպայի տուրը՝ «Snow Volleyball Euro tour 2019»-ը, որին մասնակցում են յոթ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իրանի, ՌԴ, Թուրքիայի, Լեհաստանի տղամարդկանց 16 թիմեր: Տասը հավաքականներ, նրանց թվում՝ Հայաստանի հավաքականը, միանգամից կխաղան հիմնական խմբում: Մյուս չորսը հիմնական խմբում հանդես գալու երկու ուղեգրի համար կմրցեն որակավորման փուլում: Հաջողակները Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում, առանց որակավորման հանդիպումների, միանգամից կմրցեն հիմնական մրցաշարում:
Առաջնության մեկնարկային խաղը կայացավ Հայաստանի և Թուրքիա-2 թիմերի մասնակցությամբ: Հայաստանի հավաքականի տղաները՝ Անդրէ Սիմոնին, Աշոտ Բալաբեկյանը, Խաչատուր Ասմարյանը և Սամվել Ղասաբօղլյանը վստահ հաղթեցին 2:0 հաշվով:
Մեր հավաքականի հաջորդ մրցակիցն է Ռուսաստանի առաջին թիմը։