Հայ մարզիկները ձեռնունայն են վերադառնում Սարաևոյից
![]() Բոսնիա Հերցեգովինայի Սարաևո քաղաքում անցկացվել է Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային հերթական՝ 14-րդ փառատոնը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան դահուկավազորդները: Տղաների 10 կմ դասական ոճում Աղասի Սաքանյանը 88 մասնակիցների պայքարում 86-րդն էր, իսկ 7,5 կմ ազատ ոճում 87-րդն էր՝ 92 մասնակիցների մրցավեճում: Աննա Ռաշոյանը նշած ոճերում ճանաչվեց համապատասխանաբար 69-րդը / 78 մասնակից / և 71-րդը / 82 մասնակից /: Արագավազքում Աղասի Սաքանյանը գրավեց 86–րդ / 90–ի պայքարում, իսկ Աննա Ռաշոյանը 67–րդ / 78 մասնակից/ տեղը: Լեռնադահուկային սպորտի երկու մրցաձում Մայիս Եղիազարյանը ձախողվեց: Նրա թիմակից ժիրայր Առաքելյանը ոլորովայրէջքում չավարտեց տարածությունը, իսկ հսկա ոլորվայրէջքում, 103 մասնակիցների պայքարում, զբաղեցրեց 77 –րդ հորիզոնականը: Մենասահորդուհի Մարինա Ասոյանը գեղասահքի ազատ և կամավոր ծրագրերի ընդհանուր գումարով, 29 մասնակիցների մեջ, հանգրվանեց 27–րդ տեղում: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
