Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

Ծանր հարված՝ Ծառուկյանին

988
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 11:10
Ծանր հարված՝ Ծառուկյանին

Ինչպես արդեն հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան»-ն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների մեծ մասը երեկ դեմ քվեարկեցին Կառավարության ծրագրի նախագծին: Քվեարկության ավարտից քիչ անց ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Գ. Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն: Ասում են՝ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր Գագիկ Ծառուկյանին ոչ միայն քվեարկության հետ կապված, այլև Կառավարության ծրագրի վերաբերյալ նրա հնչեցրած գնահատականների:

Հիշեցնենք՝ ԲՀԿ առաջնորդն ասել էր, որ Կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, և որ եթե քաղաքակական հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ դուխ և կամք, ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, ժամկետ, մեխանիզմ: