Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.

«Ոստիկանները քաշքշում, բռնություն են կիրառում լրագրողների նկատմամբ». Տիգրան Աբրահամյան

157
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ., 11:18
«Ոստիկանները քաշքշում, բռնություն են կիրառում լրագրողների նկատմամբ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ երեկ ՔՊ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով, փրփուրները բերաներին խոսում էին լրագրողների նկատմամբ բռնության անթույլատրելության մասին, զուգահեռ իրականությունում՝ Երևանի փողոցներում, նույն իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը, քաշքշում, բռնություն կիրառում լրագրողների նկատմամբ:
Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է, եթե մյուսներն են, ապա նրանց կարելի է հրել, հարվածել, թույլ չտալ աշխատել»: