«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունը»․ Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման, հակասությունների խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից կամ սպառնալիքից հրաժարվելու հիման վրա սահմանազատումը երկրների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման անհրաժեշտ պայման է: Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրներին, Սևծովյան տարածաշրջանին, Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային մշտական ռուսական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է: Ակնկալում ենք կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող իրականացում։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18