«Մի պահ պատկերացրեք՝ ընդդիմությունը վայր է դնում մանդատները». Հարություն Մնացականյան
Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի պահ պատկերացրեք ԱԺ ընդդիմությունն ամբողջապես վայր է դնում մանդատները ու դուրս գալիս։ Իշխանությունը մնում է մեն մենակ՝ իր ստերի հետ, գալիս է ընտրության օրերը, երեք նախագահները հայտարարում են, որ չեն մասնակցելու ընտրություններին, որից հետո հավաքվում է մտավորականությունը (եթե իհարկե մնացել են հատ ու կենտ) ստեղծում են ճգնաժամային թիմ ոլորտային բոլոր քիչ թե շատ պատկերացում ունեցող ու լուծում առաջարկող մասնագետներից ու միասնական ճակատով, նոր, չապականված դեմքերով գնում ընտրությունների։ Պատկերացրեք սրանց արած սխալները հատ հատ տալիս են ճակատներին ու սրանք չեն կարողանում նախկիններին հիշել ու մեջբերել։ Պատկերացրեք ընդամենը մեկ սրբազանի դեմ չի հերիքում զրպարտությունների շարան կազմելու երևակայությունները, բա 200 չապականված անձանց դեմ ոնց չի հերիքելու։ Չէ այսքանով չի վերջանալու, ընտրությունով երբեք իշխանություն չեն տալու սրանք, ԵՐԲԵՔ, մոռացեք դրա մասին, այ պայքարը սկսվելու է ընտրությունից հետո, իսկական ու անզիջում պայքար։ Հերիք է կարդաք գրածս, քանի որ նման բան չի լինելու, որովհետև ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի մեր լեգիտիմ աղետը շատ-շատ շրջանակների է ձեռնտու, այդ թվում Արցախի նախկին իշխանություններին»: Աղբյուրը` Հարություն Մնացականյան |
«Արդեն մատնանշում են հենց Ադրբեջանի և Իսրայելի միջամտությունը». Նաիրի Հոխիկյան
4904:06«Կիրանցցիները, իրենց իսկ բնորոշմամբ՝ մեռած են, թաղած չեն». Ոսկան Սարգսյան
5503:18«Եկեղեցականներն ամբողջությամբ կիսում են էս բաշիբոզուկ կլոունի քայլերի պատասխանատվությունը». Արման Բաբաջանյան
6802:06«Իսրայելից զատ Մոսկվան ու Անկարան էլ կարող էին լինել Ռաիսիի ուղղաթիռի վթարի շահառուները». Ստյոպա Սաֆարյան
7002:00«Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար». Ստեփան Դանիելյան
7500:30«Դա ի՞նչ ա նշանակում, դա ի՞նչ ա նշանակում». համացանցը ծաղրում է Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
92Երեկ, 22:48