Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
Իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։ 2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային Ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական հարցերի շուրջ, Դ․Լևոնյանի կողմից որպես լրագրող երկու օր առաջ հրապարակված տեսանյութի կապակցությամբ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին և մեկ անգամ ձեռքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ըստ հաղորդման՝ հարվածից լրագրողը վայր է ընկել, որի հետևանքով վնասվել է նրա ձեռքին եղած տեսախցիկը։ Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։ |
«Ծառայածները կփաստեն, թե սրբազանի գամփռները ինչ «ծառայություն են» իրականացրել դիրքերում». Ռոբերտ Հայրապետյան (տեսանյութ)
8301:00«Էդ 4 գյուղերի համար ո՞վ ա ուզում, որ պատերազմ սկսվի». Գագիկ Մելքոնյան
8200:24«Արցախը հանձնեցին, վերցրին ժողովրդին ու գնացին Հայաստան, Ադրբեջանի էթնիկ զտման խնդիրները հենց էդտեղից առաջացան». Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
7600:18«Եթե Փաշինյանը տեսնի, որ ինքը սխալ բան ա արել, ինքը դուրս կգա». ՔՊ-ական պատգամավոր
7800:06«Նախկինններն ու աբիժնիկներն են, որ հավաքվել են իրար գլխի». Գագիկ Մելքոնյան
7600:00«Դե սյուներն ի՞նչ ա խանգարում, որ մի 10 օրից տանեն, էն մի յանը տեղափոխեն». Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
73Երեկ, 23:54