«Ողջունում ենք Ղազախստանում բանակցություններ անցկացնելու՝ Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությունը»․ Տոկաև
890
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ., 12:36
![]() Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ անցկացնելու համաձայնությունը։ Ինչպես հայտնում են ղազախական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Տոկաևի հայտարարության մեջ: «Այս կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում, որտեղ 1991թ․ դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրագրեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները»,- ասել է Տոկաևը՝ հավելելով, որ առաջիկա հանդիպումը կծառայի կողմերի պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
