«Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև
958
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ., 12:00
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար ակտիվ աշխատանքներ են տարվում»։ «Բանակցություններ են ընթանում Ադրբեջանի առաջարկած փաստաթղթի հիման վրա։ Դրական միտում ենք տեսնում խաղաղ գործընթացքում։ Սկսվել է սահմանազատման գործընթացը»,- ասել է նա։ Ալիևի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվում է առանց միջնորդների։ «Մեզ միջնորդներ պետք չեն, հատկապես նրանք, որոնց առաջնորդում է սեփական շահը։ Նման միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի։ Թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»,- ասել է Ալիևը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
