Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Կարեն Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել «Կասպյան գավաթ» միջազգային մրցաշարում

64
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 19:35
Կարեն Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել «Կասպյան գավաթ» միջազգային մրցաշարում

Իրանում երեկ մեկնարկեց Կասպյան գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 11 երկների 79 շախմատսիտ: Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ: Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Երեկ կայացած մրցաշարի մեկնարկային տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տոնեց: Հաղթանակներ տոնեցին նաև Արման Միքայելյանը, Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը, իսկ Հայկ Երիցյանը և Աննա Խաչատրյանը պարտվեցին: Պարտվեց նաև Բ խմբում հանդես եկող Վերոնիկա Խաչատրյանը: