Շախմատը կարող է ընդգրկվել 2024-ի Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրում
32
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 13:00
![]() Փետրվարի 12-ին Փարիզում պաշտոնապես մեկնարկ տրվեց շախմատը 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում ընդգրկելու արշավին: Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը, ՖԻԴԵ-ի փոխնախագան, Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաշար Քուաթլին և Ֆրանսիայի վեցակի չեմպիոն Սոֆի Միլեն երեկ Փարիզում լրագրողների հետ հանդիպմանը նշել են, որ ՖԻԴԵ-ի անդամ է 189 ազգային ֆեդերացիա, իսկ 600 մլն մարդ խաղում է շախմատ: Շախմատը պայքար է խաղատախտակի առջև, իսկ արագ և կայծակնային ձևաչափերը կարող են գրավել հանրության լայն զանգվածներին և մասնակցության հայտը ներկայացված է հենց այս ձևաչափերի համար: Երեկ Արկադի Դվորկովիչը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Դենիս Մասելիայի հետ: |
«Ալաշկերտ»-ը նորեկ ունի
1500:15Լևոն Աղասյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Ստամբուլում (լուսանկար)
18Երեկ, 23:45Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների հետ
17Երեկ, 22:00Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի
29Երեկ, 20:00Հայ ձյուդոյիստները մեկնում են Դյուսելդորֆ
47Երեկ, 17:40Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
52Երեկ, 16:25