Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Քուվեյթի մրցաշարի արծաթե մեդալակիր

77
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 19:55
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Քուվեյթի մրցաշարի արծաթե մեդալակիր

Փետրվարի 8-ին Քուվեյթ քաղաքում կայացել է հրաձգության Ամիրի անվան 8-րդ մրցաշարը, որին մասնակցում է ավելի քան 15 երկրի ներկայացուցիչ: Հայաստանը ստոգատեսին ներկայացրել են հրացան ձևի մարզիկ Հրաչ Բաբայանը և ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը։ Էլմիրան 10մ, 60 կրակոց մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ։ Հրաչը 10մ, 60 կրակոց մրցաձևում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ 50մ, 120 կրակոց մրցաձևում՝ 5-րդ տեղը։ Նա անձնական ռեկորդ է սահմանել՝ խոցելով 1169 միավոր։