Երևան`   +29 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Սամվել Տեր-Սահակյանը ձեռնունայն է վերադառնում Իրանից

107
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 17:15
Սամվել Տեր-Սահակյանը ձեռնունայն է վերադառնում Իրանից

Իրանում ավարտվեց Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունը: 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Իրանի չեմպիոն Ֆիրուզա Ալիրեզան: 4 շախմատիստ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Պավել Պոնկրատովը, Ղաեմ Մաղամին և Մասուդ Մոսադեհպուրը, 7-ական միավորով կիսեցին 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պոնկրատովը գրավեց 2-րդ հորիզոնականը, Մաղամին՝ 3-րդ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը հայտնվեց 5-րդ հորիզոնականում: