Վահագն Հարությունյանը կմնա իր պաշտոնին
![]() Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը այս տարի ևս կգլխավորի Վահագն Հարությունյանը: Նրան կօգնեն Լիաննա Բաղդասարյանը և Ալբերտ Հարությունյանը: Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը Անդորրայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Բ ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Ջիբրալթարն ու Վրաստանը: Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ 2016 թվականին կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող: 2017 թվականին, կանանց մինչև 16 տարեկանների Հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն, իսկ մինչև 18 տարեկանների հավաքականը ՝ արծաթե մեդալակիր: 2017 թվականին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար Վահագն Հարությունյանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում: Վահագն Հարությունյանը հանդիսանում է նաև Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանում հանդես եկող ՖԻՄԱ ակումբի գլխավոր մարզիչը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
