Երևան`   -5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.

Արեգ Վաթյանը նոր պաշտոն է ստանձնել

36
Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 16:15
Արեգ Վաթյանը նոր պաշտոն է ստանձնել

2019 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը: Նրան կօգնեն Սարգիս Ստեփանյանը և Գևորգ Շահնազարյանը: Արեգ Վաթյանը հանդիսանում է նաև Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանում հանդես եկող «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Արեգ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017 թվականին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:

Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Բ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Ջիբրալթարը, Ալբանիան, Սան Մարինոն և Մալթան: