Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Այսօր Յան Պորտերֆիլդը կդառնար 73 տարեկան

59
Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 14:45
Այսօր Յան Պորտերֆիլդը կդառնար 73 տարեկան

Այսօր հայկական ֆուտբոլը վերածնած մարզիչ Յան Պորտերֆիլդի ծննդյան օրն է։ Նա կդառնար 73 տարեկան։ Խիզախ շոտլանդացին կյանքից հեռացել է 2007-ի սեպտեմբերի 11-ին՝՝ Հայաստանի հավաքականի գործող գլխավոր մարզչի կարգավիճակում։ Շոտլանդացի մարզիչը մեր հավաքականը գլխավորել է 2006-ի ապրիլի 4-ին։ Նրա գլխավորությամբ մեր հավաքականը վերածնվել է՝ տոնելով պատմության ամենատպավորիչ հաղթանակները։ 2007-ի հունիսի 6-ին մեր հավաքականը հաղթել է Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի A խմբի առաջատար Լեհաստանի ընտրանուն։ 2007-ի օգոստոսի 22-ին Հայաստանի ընտրանին ոչ-ոքի՝ 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Եվրոպայի գործող փոխչեմպիոն Պորտուգալիայի ընտրանու հետ։ Այս սենսացիոն արդյունքների մասին գրում էին աշխարհի առաջատար պարբերականները։