Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.

Վահե Սարուխանյանի մենամարտի տեսագրությունը

55
Կիրակի, 10 փետրվարի, 2019 թ., 14:50
Վահե Սարուխանյանի մենամարտի տեսագրությունը

Սոչիի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող Վահե Սարուխանյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակում մենամարտել է Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալիկովի հետ և պարտություն կրել։

Վահե Սարուխանյանի պրոմոութերական ընկերությունը՝ «Punch Boxing»-ը, իր տարածած հայտարարության մեջ նշել է․ «Մարտն անցավ Վահեի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների միավորներով գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհեց ռուս բռնցքամարտիկին, ով էլ դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Հաղթողի անունը հայտարարելուց հետո խառնաշփոթ սկսվեց ռինգում: «Punch Boxing» պրոմոութերական ընկերության հիմանդիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես եկավ հայտարարությամբ. «Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորոբար լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում: Ամոթ մրցավարներին»,-ասաց Դավթյանը»,- նշված է հայտարարության մեջ: