«Ուրախ եմ, որ 2 ամիս անց վերադարձել եմ խաղադաշտ». Մխիթարյան
355
Կիրակի, 10 փետրվարի, 2019 թ., 02:10
![]() Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Հադերսֆիլդ Թաուն»-ի դեմ տոնած հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է իր թիմի խաղը։ «Խաղն այնքան էլ լավը չէր, բայց արդյունքը դրական է: Վերջին արտագնա հաղթանակը տոնել էինք երկու ամիս առաջ, այդ պատճառով այս հաղթանակը շատ կարևոր էր։ Ուրախ ենք, որ 3 միավոր վաստակեցինք և երջանիկ վերադառնում ենք տուն։ Կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում, քանի որ ցանկացած միավոր կարևոր է: Հիմա կարող ենք կենտրոնանալ Եվրոպայի լիգայի հանդիպման վրա, որից հետո կրկին կվերադառնանք Պրեմիեր լիգայի խաղերին: Ուրախ եմ, որ 2 ամիս անց վերադարձել եմ խաղադաշտ: Կշարունակեմ աշխատել և ամեն ինչ անել թիմիս համար»,- նշել է նա։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
