Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.

Վահե Սարուխանյանը պարտվեց Պավել Մալիկովին

78
Կիրակի, 10 փետրվարի, 2019 թ., 00:50
Վահե Սարուխանյանը պարտվեց Պավել Մալիկովին

Սոչիի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող Վահե Սարուխանյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակում մենամարտել է Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալիկովի հետ և պարտություն կրել։ Սարուխանյանի պրոմոութերական ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մենամարտն արդար չի եղել․ «Սոչիի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն սկանդալային ավարտ ունեցավ։ Մրցավարները խլեցին հաղթանակը Վահե Սարուխանյանից, ով հանդիսանում է «Punch Boxing» պրոմոութերական ընկերության ներկայացուցիչ: Մենամարտից հետո «Punch Boxing»-ի հիմնադիր Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես եկավ հայտարարությամբ. «Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես միշտ լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում»»։