Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.

«Եթե Մխիթարյանը ցանկանար Հայաստանի նախագահ կամ վարչապետ դառնալ, հենց վաղը կդառնար». Տալալաև

112
Շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ., 18:50
«Եթե Մխիթարյանը ցանկանար Հայաստանի նախագահ կամ վարչապետ դառնալ, հենց վաղը կդառնար». Տալալաև

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը, Վադիմ Լուկոմսկիին տված հարցազրույցում, անդրադարձել է մի շարք թեմաների՝ այդ թվում նաև փորձել է ընտրություն կատարել Հենրիխ Մխիթարյանի և Խորեն Հովհաննիսյանի միջև.

«Իմ կարծիքով, եթե Մխիթարյանը ցանկանար Հայաստանի նախագահ կամ վարչապետ դառնալ, հենց վաղը կդառնար: Այստեղ են բացարձակ սերը, ճանաչումը և հարգանքը, և իհարկե բացարձակ հնարավորությունները։ Խորեն Հովհաննիսյանն ուղղակի լեգենդար անձնավորություն է։ Նա հիմա «Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանի խորհրդականն է։ Մենք համագործակցում ենք, նա զբաղվում է նաև նոր կադրեր ձեռք բերելով։ Նա օգնում է ինձ հաղթահարել ազգային բնավորության հետ կապված խնդիրները»,- նշել է Տալալաևը: