Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Շիրակ»-ը մի շարք հանդիպումներ կանցկացնի Թուրքիայում

179
Շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ., 14:50
«Շիրակ»-ը մի շարք հանդիպումներ կանցկացնի Թուրքիայում

Այսօր առավոտյան Գյումրու «Շիրակ»-ը մեկնել է Բելեք՝ Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի: Թիմի կազմում հավաքին են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ՝ Երմակով, Վսևոլոդ, Հովհաննիսյան Սոկրատ

Պաշտպաններ՝ Աղվան Դավոյան, Շախնազարյան Արամ, Պրլյևիչ Մարկո, Միքայելյան Արտյոմ, Մարգարյան Ժիրայր, Ամիրյան Արթուր, Վարդանյան Հակոբ, Ուռուշանյան Սերյոժա

Կիսապաշտպաններ՝ Մուրադյան Կարեն, Վերանյան Խորեն, Մկրտչյան Ռուդիկ, Շաբանի Բունջամին, Միրզախանյան Արտուշ, Ասլանյան Արման, Ծատուրյան Առլեն, Միսակյան Ռաֆիկ, Դարբինյան Ալբերտ

Հարձակվողներ՝ Բակայոկո Մուսա, Մուրադյան Արամ, Ղանդիլյան Դավիթ

Հավաքի ընթացքում թիմն ընկերական հանդիպումներ կանցկացնի «Լյունբու»-ի (Դանիայի Թագավորություն) հետ՝ փետրվարի 11-ին, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ-2»-ի (Ռուսաստանի Դաշնություն) հետ՝ փետրվարի 14-ին, «Անդիժան»-ի (Ուզբեկստանի Հանրապետություն) հետ՝ փետրվարի 18-ին և «Ակժայիկ»-ի (Ղազախիստանի Հանրապետություն) հետ՝ փետրվարի 22-ին: