Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Սալայի մարզաշապիկը հանվել է շրջանառությունից

195
Շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ., 14:00
Սալայի մարզաշապիկը հանվել է շրջանառությունից

Շրջանառությունից հանվել է «Նանտ»-ի նախկին հարձակվող Էմիլիանո Սալայի 9 համարի մարզաշապիկը: Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նա տեղափոխվել էր «Քարդիֆ Սիթի», բայց Քարդիֆ մեկնելու ճանապարհին նրա ինքնաթիռը կործանվել էր և նա զոհվել էր:

«Սա ողբերգություն է: Հուսալքված եմ: Էմիլիանոն իր հետքն է թողել մեր ակումբի պատմության մեջ: Նրա հիշատակը հարգելով՝ շրջանառությունից հանվում է 9 համարի մարզաշապիկը»,- նշել է «Նանտ»-ի նախագահ Վալդեմար Կիտան: