Ֆրանսիայի առաջնության բոլոր հանդիպումները կմեկնարկեն ծափահարությունների րոպեով
![]() Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Քարդիֆ» մեկնող արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի, հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք՝ Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Ինքնաթիռն անհետացել է երկուշաբթի երեկոյան։ Հունվարի 24-ին որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին՝ նշելով, որ փրկության հույս գրեթե չկա։ Ավելի ուշ որոնողական աշխատանքները վերսկսվել են և հայտնաբերվել է ինքնաթիռի կործանման զոհ դարձած հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը։ Այն պաշտոնապես նույնականացվել է։ Մեծ Բրիտանիայի ոստիկանության տեղեկություններով՝ մարմինը նույնականացրել են փետրվարի 7-ին՝ Պորտլենդում։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
