Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Գևորգ Հարությունյանը Ֆաջրի գավաթի խաղարկության առաջատարների խմբում է

174
Ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ., 14:00
Գևորգ Հարությունյանը Ֆաջրի գավաթի խաղարկության առաջատարների խմբում է

Իրանում շարունակվող Ֆաջրի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Հարությունյանը տոնեց 3-րդ անընդմեջ հաթանակը և միացավ մրցաշարի առաջատարների խմբին: Հաղթանակ տոնեց նաև Կարեն Գրիգորյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ: 4-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3.5 միավոր վաստակած 6 շախմատիստ: Մեր շախմատիստներից առաջատարների թվում է Գևորգ Հարությունյանը: Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Գրիգորյանը առաջատարներին զիջում են կեսական միավորով: Այսօր տեղի կունենա 5-րդ և 6-րդ տուրը: