Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ձնամարտի առաջնություն

498
Հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ., 23:00
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ձնամարտի առաջնություն

Փետրվարի 16-ին Ապարան քաղաքում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ձնամարտի առաջնություն։ Խաղի կանոնները հետևյալն են՝

• յուրաքանչյուր թիմ ունի 7 խաղացող, 1 մարզիչ և 2 պահեստային խաղացող

• խաղացողների դասավորությունը՝ 4 հարձակվող և 3 պաշտպան

• խաղացողները ձնագնդի հարված ստանալու դեպքում դուրս են գալիս այդ խաղակեսից

• այլ առարկայից, ռեկաշետով ստացած հարվածները չեն հաշվվում, և խաղացողը մնում է դաշտում

• խաղացողը դուրս է գալիս անգամ երբ իր թիմակիցների ձնագունդն է կպնում իրեն, ներառյալ այն դեպքը, երբ մյուս խաղացողը ցանկանում է ձնագունդ փոխանցել խաղընկերոջը

• ձնագնդերը խաղընկերներին փոխանցվում են ձեռքից ձեռք, կամ գլորելու միջոցով

• յուրաքանչյուր խաղակեսը տևում է 3 րոպե

հաղթում է նա ով երկու խաղակեսում հաղթող է դուրս գալիս կամ այն թիմը, որը գրավում է հակառակորդի դրոշը կամ ձնագնդի հարվածներով խաղից հանում է հակառակորդի բոլոր խաղացողներին, ինչպես նաև այն թիմը որը ավելի շատ խաղացող կունենա դաշտում խաղակեսի ավարտին

• յուրաքանչյուր խաղակեսում յուրաքանչյուր թիմ կարող է օգտագործել մինչև 90 ձնագունդ