Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Էմերին խոսել է Մխիթարյանի մասին

264
Հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ., 22:30
Էմերին խոսել է Մխիթարյանի մասին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, կհյուրընկալվի «Հադերսֆիլդ»-ին։ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Մխիթարյանի՝ խաղին մասնակցելու հնարավորությունների մասին:

«Մխիթարյանը լիովին պատրաստ չէր «Մանչեսթր Սիթի»-ի դեմ խաղին: Մինչև 23 տարեկանների թիմի հետ խաղից և մարզումներ անցկացնելուց հետո, կարծում եմ, որ Հենրիխը կարող է մասնակցել «Հադերսֆիլդ»-ի դեմ խաղին»,- նշել է Էմերին։

Նշենք, որ հանդիպումը կայանալու է փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ին: