Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Էդգար Բաբայանը բարդ վիրահատության է ենթարկվել

264
Հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ., 17:25
Էդգար Բաբայանը բարդ վիրահատության է ենթարկվել

Երևանի «Ուրարտու» ակումբի խաղացող Էդգար Բաբայանը ենթարկվել է ծնկի բարդ վիրահատության: 22-ամյա բասկետբոլիստը մարզման ժամանակ ստացել էր ծնկահոդի դրսային մենիսկի վնասվածք։ Բաբայանի ապաքինումը կտևի մոտ վեց ամիս։

Ա լիգայի ընթացիկ առաջնությունում Էդգար Բաբայանը 2018/19 թթ մրցաշրջանում «Ուրարտու»-ի կազմում անցկացրել է 6 հանդիպում, միջինում վաստակել 14.8 միավոր, 6.5 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին և կատարել 3.3 արդյունավետ փոխանցում: