Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է ՈՒԵՖԱ-ի նոր նախագահը

339
Հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ., 17:00
Հայտնի է ՈՒԵՖԱ-ի նոր նախագահը

Հռոմում այսօր կայացել է ՈւԵՖԱ-ի 43-րդ համագումարը, որի ընթացքում կայացել են կազմակերպության նախագահի ընտրությունները: Իր պաշտոնում վերընտրվել է միակ թեկնածուն՝ ՈւԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Նրա օգտին քվեարկել են բոլոր 55 ազգային ասոցիացիաները: Նա կպաշտոնավարի 4 տարի՝ մինչև 2023 թվականը:

Հիշեցնենք, որ Չեֆերինը ՈՒԵՖԱ-ի նախագահ է ընտրվել 2016-ի սեպտեմբերի 14-ին։ 2017-ի ապրիլին նա այցելել է նաև Հայաստան՝ ծանոթանալով հայկական ֆուտբոլի ենթակառուցվածքներին։

Ալեքսանդր Չեֆերինը՝ Երևանում
Ալեքսանդր Չեֆերինը՝ Երևանում