Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը
![]() Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփել է օրերս կայացած Նիսի մրցաշարում մեր հավաքականի մրցելույթները: «Տարին նոր է սկսվել, տղաների մարզավիճակը դեռ այդքան էլ լավը չէ: Մեր նպատակը պաշտոնական մրցաշարերին պատրաստվելն է: 7 ըմբիշից 6-ը մեդալ նվաճեց Նիսում, միայն Մաքսիմ Մանուկյանը վերադարձավ ձեռնունայն: Նա վնասվածքից հետո դեռ վերջնական չի ապաքինվել, և ուզում էր ուղղակի իր հնարավորությունները փորձել։ Արսենը ճիշտ է պլանավորում իր ժամանակը: Համոզված եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ կընթանա»,- նշել է Ջուլֆալակյանը: Անդրադառնալով Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին՝ Ջուլֆալակյանը նշել է, որ նա այս շաբաթ կվերադառնա ԱՄՆ-ից՝ ավարտելով բուժման կուրսը։ Բժիշկները պետք է որոշում կայացնեն Արթուրի՝ մարզումներին վերադառնալու վերաբերյալ: Հնարավոր է՝ Արթուրը բաց թողնի ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունը՝ աշխարհի առաջնությանն ավելի լավ նախապատրաստվելու համար: Նշենք, որ աշխարհի առաջնությունը վարկանշային է լինելու Տոկիոյի օլիմպիական խաղերի համար: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
