Մի շարք տրանսֆերներ՝ հայկական ֆուտբոլում
![]() Այսօր հայկական ֆուտբոլում տեղի ունեցած մի շարք տրանսֆերների մասին է հայտնի դարձել։ Ներկայացնում ենք բոլորը՝ ստորև․ • «Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի հետ։ Անդրանիկը մինչ այս հանդես է եկել «Միկա»-ում և «Ալաշկերտ»-ում։ • «Արցախ» ֆուտբոլային ակումբը և բելառուսական «Իսլոչ»-ը համաձայնեցրել են «Արցախ»-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի 22-ամյա հարձակվող Գրիգոր Աղեկյանի տրանսֆերը: Աղեկյանը «Արցախ»–ին է միացել ակումբի հիմնադրման պահից, Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Գրիգորը անցկացրել է 16 խաղ՝ դառնալով 3 գոլի հեղինակ, նա նաև 1 գոլ է խփել Հայաստանի գավաթի խաղարկության 4 խաղերում: • «Շիրակ» է վերադարձել գյումրեցի հարձակվող Դավիդ Ղանդիլյանը: Հաջող բուժզննումից հետո ֆուտբոլիստի հետ պայմանագիր է ստորագրվել, որը նախատեսված է մինչև 2019 թվականի հունիսը: • «Բանանց» ՖԱ-ն վարձակալության պայմանագիր է ստորագրել կենտրոնական պաշտպան Ալբերտ Գաջիբեկովի հետ։ Ռուս ֆուտբոլիստը մինչ այս հանդես է եկել «Անժի»-ում, «Ստավրապոլ»-ում, «Լիպեցկ»-ում, «Միտոս»-ում, «Լուչ»-ում, Սանկտ Պետերբուրգի «Դինամո»-ում: Ալբերտ Գաջիբեկովի տրանսֆերային իրավունքները պատկանում են Ռուսաստանի ազգային լիգան ներկայացնող «Արմավիր»-ին։ • «Բանանց» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Իլյա Գուլտիաևի հետ: •«Շիրակ» է վերադարձել սերբ պաշտպան Մառկո Պռլեվիչը: Հաջող բուժզննումից հետո ֆուտբոլիստի հետ պայմանագիր է ստորագրվել, որը նախատեսված է մինչև 2019 թվականի հունիսը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42






