«Խորհուրդ էի տվել նրան չնստել այդ ինքնաթիռը»․ Էմիլիանո Սալայի ընկեր
![]() «Նանտ»-ից «Քարդիֆ» տեղափոխված և ճանապարհին ինքնաթիռի կործանման զոհ դարձած հարձակվող Էմիլիանո Սալայի ընկերը՝ Մաքսիմիլիանո Դուարտեն ողբերգության համար մեղադրել է ֆուտբոլիստի գործակալ Վիլի ՄքՔեյին և նշել է, որ զգուշացրել է ընկերոջը՝ չնստել այդ ինքնաթիռը։ «Այս իրավիճակում կա մեղավոր: Էմիլիանոն երբեք չէր որոշի նստել այդ ինքնաթիռը: Նա ստիպված էր անել դա, որովհետև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, և դա իր պարտականությունների մեջ է մտնում։ Ես խորհուրդ էի տվել Սալային չնստել այդ ինքնաթիռը, քանի որ տեսնում է, որ այն անվտանգ չէ։ Որպես նախկին ֆուտբոլիստ՝ խորհուրդ տվեցի քնել, առավոտյան վաղ արթնանալ, նախաճաշել և մեկնել նորմալ ինքնաթիռով։ Բայց նրան ստիպել են հունվարի 21-ի երեկոյան մեկնել Ուելս»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Ինքնաթիռն անհետացել է երկուշաբթի երեկոյան։ Հունվարի 24-ին որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին՝ նշելով, որ փրկության հույս գրեթե չկա։ Ավելի ուշ որոնողական աշխատանքները վերսկսվել են: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
