Ինչու շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը
![]() Մարտի 4-ից 15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենան տղամարդկանց և կանանց աշխարհի թիմային առաջնությունները: Մրցաշարերին մասնակցում են 10-ական թիմեր: Հայաստանի կանանց հավաքականը մասնակցության իրավունք ստացել է, իսկ տղամարդկանց հավաքականը՝ ոչ։ Ահա թե ինչու․ ՖԻԴԵ-ի կանոնանդրությանը համաձայն՝ մրցաշարի մասնակիցները ձևավորվում են հետևյալ կերպ՝
Տղամարդկանց մրցաշարում աշխարհի գործող չեմպիոնն է Չինաստանը: ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Իրանի և Եգիպտոսի հավաքականները մասնակցում են որպես աշխարհամասային չեմպիոններ: Ռուսաստանը, Լեհաստանը և Անգլիան իրավունքը նվաճել են օլիմպիադայում զբաղեցրած հորիզոնականներով: Ղազախստանը կմասնակցի առաջնությանը որպես կազմակերպիչ ֆեդերացիա: ՖԻԴԵ-ի նախագահը մասնակցության իրավունք է տվել Հնդկաստանի ընտրանուն. հրավերի համար հիմք է հանդիսացել Հնդկաստանի հավաքականի՝ օլիմպիադայում զբաղեցրած տեղը: Նույն կարգն է կիրառվել նաև կանանց առաջնությունում: Մրցաշարին Հայաստանի կանանց հավաքականը մասնակցում է օլիմպիադայում զբաղեցրած բարձր հորիզոնականով: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
