Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արդա Թուրանին 12,5 տարվա ազատազրկում է սպառնում

224
Երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ., 00:15
Արդա Թուրանին 12,5 տարվա ազատազրկում է սպառնում

Թուրքիայի ազգային հավաքականի և «Իստանբուլ Բաշակշեհիր» ակումբի կիսապաշտպան Արդա Թուրանին, ում իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնա»-ին, սպառնում է 12,5 տարվա ազատազրկում։ Նման պատիժ է պահանջում դատախազը։

Հիշեցնենք, որ Թուրանը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում ծեծել է թուրք երգիչ Բերկայ Շահինին։ Ֆուտբոլիստը նախ ոտնձգություններ է կատարել երգչի կնոջ նկատմամբ, ապա հարձակվել երգչի վրա։ Ծեծկռտուքի արդյունքում Թուրանը կոտրել է Շահինի քիթը։ Երգիչն անհապաղ հոսպիտալացվել է և վիրահատվել։ Հաջորդ օրը Թուրանը հիվանդանոցում այցելել է երգչին, ներողություն խնդրել նրանից՝ զենքով սպառնալով, որ եթե նա չընդունի դրանք, Արդան ինքնասպան կլինի։

Թուրանին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել՝ այդ թվում սեռական ոտնձգությունների և ապօրինի զենք պահելու համար։