Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հրաձիգ Ալլա Պողոսյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

213
Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 12:55
Հրաձիգ Ալլա Պողոսյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

Երևանում կայացած օդամղիչ հրաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունից հետո հայտնի է դարձել, որ Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին Հայաստանը կներկայացնի առաջնության լավագույն մարզիկ ճանաչված Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան): Մեկ տղամարդ մասնակցի անունը պարզ կդառնա Եվրոպայի առաջնությունից հետո: Անհատականից բացի, մեր զույգը կարող է հանդես գալ նաև ատրճանակավարների միքս, ինչպես նաև գնդակային հրաձգության 50մ ձևերում:

Նշենք, որ հավաքականը, գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ, մարտի 1-ից 15-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում, որտեղից կմեկնի Խորվաթիայի Օսիեկ քաղաք՝ մարտի 16-ից 26-ը կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը մասնակցելու։