Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Թիմային ոգին լրիվ այլ զգացողություն է». Բաբկեն Պիպոյան

621
Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 14:05
«Թիմային ոգին լրիվ այլ զգացողություն է». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարծում եմ շատերս նկատած կլինենք, որ «մարզական աշխարհում» մեր արձանագրած հիմնական հաջողությունները անհատական մարզաձևերում են: Իսկ ահա թիմային խաղերում (բացառությամբ որոշ դեպքերի) հաջողություններ չենք արձանագրում: Թիմային խաղում հաղթանակի հասնելու համար շատ այլ որակներ են հարկավոր, քան անհատական որակները: Ամենաորակյալ մարզիչն անգամ, հավաքելով ամենապատրաստված անհատներին, չի կարող արդյունք ապահովել, եթե չկարողանա ստեղծել «թիմ»: Իսկ դա հնարավոր կլինի, եթե անհատների համար «կոլեկտիվի» հաջողությունը մի քանի անգամ ավելի կարևորվի սեփական (անհատական մակարդակում) հաջողությունից: Թիմ ստեղծելն իսկապես բարդ աշխատանք է: Վատ ազդեցություն կարող է ունենալ ամեն մանրուք: Ամենաթիմային խաղացողը գերարագ կարող է դառնալ անհատ, երբ սկսի կասկածել խաղընկերների անձնական մարդկային և խաղային որակների վրա, թիմի հաջողության հասնելու վրա և այլն: Կդառնա անհատ, ով կտրվելու է թիմից, լիահույս, որ գոնե ինքը կարող է ինքնադրսևորվել: Այսպես էլ քանդվում են թիմերը... Թիմային ոգին լրիվ այլ զգացողություն է...»: