Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Էրիկ Նազարյանը լքել է «Արցախ»-ը

330
Շաբաթ, 02 փետրվարի, 2019 թ., 17:25
Էրիկ Նազարյանը լքել է «Արցախ»-ը

«Արցախ» ֆուտբոլային ակումբի և թիմի պաշտպան Էրիկ Նազարյանի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է: 22-ամյա եզրային պաշտպան Էրիկ Նազարյանն «Արցախ» էր տեղափոխվել անցած տարվա հունվարին: Նա «Փյունիկ»-ի մարզադպրոցի սան է, հանդես է եկել նաև «Կոտայք» և «Արարատ» ակումբներում: «Արցախ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Էրիկին և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում: