Հայ դահուկորդները ոսկե մեդալներ են նվաճել «Զարգացող երկրների գավաթ»-ի խաղարկությունում
553
Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 23:15
![]() Ծաղկաձորում այսօր ավարտվել է «Զարգացող երկրների գավաթ» անվանումը կրող լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարը (SES Alpine Cup 2019): Մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի, Դահուկասպորտի զարգացող պետությունների ասոցացիայի (SES), Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) համատեղ ջանքերով: Մրցաշարին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Իրանից, Լիբանանից, Սերբիայից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից։ Մեր դահուկորդները հաջող են հանդես եկել՝ նվաճելով մեդալներ և վաստակելով վարկանշային միավորներ: Աշոտ Կարապետյանը նվաճել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալ, իսկ Նունե Աղաջանյանը՝ 1ոսկե և 1 բրոնզե։ Թիմային պայքարում Հայաստանը զբաղեցրել է 2-րդ տեղը։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
