Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են Իրան մեկնող հայ շախմատիստների անունները

587
Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 17:10
Հայտնի են Իրան մեկնող հայ շախմատիստների անունները

Փետրվարի 5-ից 11-ն Իրանում տեղի կունենա շախմատի Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունը, որին արդեն գրանցվել են մասնակցելու 15 երկրների 100 շախմատիստներ, այդ թվում 18 գրոսմայստեր: Մրցաշարին Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ՝ գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Գևորգ Հարությունյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, ինչպես նաև պատանի շախմատիստներ Հայկ Երիցյանը, Արեգ Շմավոնյանը, Աննա Խաչատրյանը և Վերոնիկա Խաչատրյանը: