Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Թոթենհեմ»-ը յուրօրինակ ռեկորդ է սահմանել

453
Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 16:00
«Թոթենհեմ»-ը յուրօրինակ ռեկորդ է սահմանել

Անգլիական «Թոթենհեմ»-ը Պրեմիեր լիգայի պատմական ռեկորդ է սահմանել։ Ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի ֆուտբոլիստ ձեռք չի բերել, այլ վաճառել է երկու կիսապաշտպանների՝ Դեմբելեին և Նկուդուին: Նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը ևս ոչ մի ֆուտբոլիստի ձեռք չի բերել: Այսպիսով, «Թոթենհեմ»-ը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ ակումբն է, որը երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում անընդմեջ ոչ մի նոր ֆուտբոլիստ ձեռք չի բերել։