«Ալինգսաս քաղաքում միջազգային պահանջներին համապատասխանող 2 մարզադահլիճ կա, իսկ ամբողջ Հայաստանում գոնե 1 հատ չկա». Արմեն Նիկողոսյան
![]() ՀՖՖ երկրորդ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ֆուտզալի Հայաստանի հավաքականի՝ Շվեդիայի ընտրանուց պարտությանը։ «Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումն անցկացրեց։ Շվեդայի Ալինգսաս քաղաքում մեր թիմը պարտվեց տանտերերին՝ 1։3 հաշվով: Պարտությունը միշտ էլ ծանր է, բայց այս դեպքում անհրաժեշտ է արձանագրել հետևյալը. Շվեդիան այս մրցաշարի նախապատրաստական փուլում 2018 թվականին ազգային հավաքականների մակարդակով 9 խաղ է անցկացել և նույնքան հավաք կազմակեպել: Մեր թիմը անցյալ տարի ոչ մի հանդիպում չի անցկացրել․ միայն այս հունվարին հնարավոր եղավ կազմակերպել 2 ընկերական հանդիպում այն էլ ընդամենը Լիբանանը ներկայացնող թիմերի հետ: Բայց անգամ նման պայմաններում մեր թիմը խաղով չզիջեց Շվեդային՝ որպես ապացույց՝ ՈւԵՖԱ ի պաշտոնական վիճակագրությունը վերջում: Ու սա բացառապես մեր թիմի խաղացողների, մարզչական շտաբի անմնացորդ նվիրման, կամքի, մինչև վերջ պայքարելու ցանկության շնորհիվ, ինչի համար խաղից հետո շնորհակալություն եմ հայտնել նրանց: Հ․Գ․ 30 հազար բնակչություն ունեցող Ալինգսաս քաղաքում միջազգային ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող 2 մարզադահլիճ կա, իսկ ամբողջ Հայաստանում գոնե 1 հատ չկա: այնպես որ ֆուտզալի մարզադահլիճ կառուցելն էլ ՀՖՖ ի համար դառնում է առաջնային: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
