Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

ԵԱՀԿ ԽՎ-ն անդրադարձել է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին

813
Հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ., 11:50
ԵԱՀԿ ԽՎ-ն անդրադարձել է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն անդրադարձել է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին: ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարգարեթ Քիները Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում անհանգստություն է հայտնել Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի կապակցությամբ, ով մահացել է բանտում 44-օրյա հացադուլից հետո:

Մարգարեթ Քիները նշել է, որ այդ հարցով դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Նա նաև հայտնել է, որ գործի հետաքննության մասին հետագա տեղեկատվությունը չափազանց կարևոր է: