«Ալաշկերտ»-ը բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել
![]() Երևանի «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Գլաուսիո Ժոզե դե Արաուժո Սիլվան: Հաջող բուժզննումից հետո բրազիլացի հարձակվողի հետ պայմանագիր է ստորագրվել, որը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսը: Մինչ «Ալաշկերտ» տեղափոխվելը 24-ամյա ֆուտբոլիստը խաղացել է բրազիլական «Ամերիկա», «Գլոբո» և «Օեստե» թիմերում, իսկ վերջին ամիսներին նա հանդես էր գալիս բուլղարական «Դունավ»-ի կազմում: «Ալաշկերտ»-ի հետ պայմանագիր ստորագրելուց հետո Գլաուսիոն կիսվել է իր տպավորություններով: «Շատ ուրախ եմ, որ պայմանագիր ստորագրեցի «Ալաշկերտ»-ի հետ: Միշտ էլ հաճելի է խաղալ չեմպիոնի կազմում: Պետք է պաշտպանենք չեմպիոնական տիտղոսը և կարողանանք հաջողության հասնել եվրագավաթներում: Սա արտասահմանում հանդես գալու իմ երկրորդ փորձն է: Վերջին ամիսներին խաղում էի Բուլղարիայում: Կարծում եմ, որ այդ փորձը կօգնի ինձ արդեն «Ալաշկերտ»-ում: Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, ամեն ինչ հիանալի է: Ադապտացիայի հարցում ինձ շատ են օգնում իմ հայրենակիցներ Ջեֆերսոնը և Գուստավոն: Ողջունում եմ նաև «Ալաշկերտ»-ի երկրպագուներին: Ամեն ինչ կանեմ, որպեսզի ուրախացնեմ «դեղիններին» իմ գոլերով»,- նշել է Գլաուսիոն: Նշենք, որ Գլաուսիոն միացել էր «Ալաշկերտ»-ին մինչև Անթալիա մեկնելը և այս օրերին թիմի կազմում մասնակցում է տարվա առաջին արտասահմանյան հավաքին: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
